Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի՞. «Ժողովուրդ»

05 Հոկտեմբեր, 2018 09:58
Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ:

Գրիգորյանի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ և, առհասարակ, նրա կալանքը համատեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբանները:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ստացվել է փորձաքննության եզրակացությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ քննիչների ուսումնասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին