Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Վալերիյ Օսիպյանը հանդիպել է մոտոցիկլիստների հետ

04 Հոկտեմբեր, 2018 22:49
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է մոտոցիկլիստների հետ

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ֆրանսիայի հրապարակում հանդիպեց մոտոցիկլիստների հետ:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ոստիկանության պետը նշեց, որ ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ երեկոյան և գիշերային ժամերին մոտոցիկլետներով աղմուկով երթևեկելու, նաև մրցավազքեր կազմակերպելու, խախտումներով վարելու հետ կապված:

Վալերիյ Օսիպյանը հորդորեց պահպանել երթևեկության կանոնները, և առանց համարանիշի մոտոցիկլետ չվարել:

Մոտոցիկլետների սիրահարներին զգուշացվեց, որ օրենքը շրջանցողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Մոտոցիկլիստներն էլ իրենց հերթին բարձրացրին որոշ խնդիրներ երթևեկության անվտանգության վերաբերյալ և մայրաքաղաքում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող ու համակեցության կանոնները ոտնահարող երթևեկության մասնակիցների մասին:

Ներկա գրեթե բոլոր մոտոցիկլիստները համակարծիք էին, որ անթույլատրելի է գերհզոր բարձր ձայնով երթևեկել Երևանում գիշերային ժամերին: Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին աջակցել ճանապարհային ոստիկաններին նման վարողների հայտնաբերելու գործում:

Հանդիպման վերջում ի նշան ձեռք բերված համաձայնության՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ մոտոցիկլիստները շրջեցին մայրաքաղաքում, ինչի ընթացքում նրանց մասնագիտական պարզաբանումներ արվեցին համակեցության, ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները չխախտելով երթևեկելու վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին