Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում զբոսաշրջիկը կուլ է տվել 40 հազար դոլարանոց ադամանդյա մատանին

04 Հոկտեմբեր, 2018 22:26
Թուրքիայում զբոսաշրջիկը կուլ է տվել 40 հազար դոլարանոց ադամանդյա մատանին

Թուրքիայում իռլանդացի զբոսաշրջիկը, փորձելով գողանալ 40 000 դոլար արժողությամբ ադամանդով մատանին, կուլ է տվել այն։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Յան Քեմբելը Մարմարիս քաղաքում մտել է ոսկերչական խանութ եւ խնդրել իրեն ցույց տալ 40 հազար դոլարանոց մատանին։ Սկզբում նա փորձել է գողանալ մատանին՝ թաքցնելով այն թեւքի մեջ, սակայն երբ վաճառողը ինչ-որ բան է կասկածել, տղամարդը կուլ է տվել 2,5 կարատանոց ադամանդով մատանին։

Երբ ոստիկանությունը եկել է, Քեմբելը հերքել է, որ մատանի է կուլ տվել, սակայն տեսախցիկները նկարահանել էին այդ պահը։ Դատախազի հանձնարարությամբ գողին տարել են հիվանդանոց, որպեսզի «բնական ճանապարհով» վերադարձնի մատանին, այլապես բանը կհասներ վիրահատական միաջմտության։ Ոսկերիչը 11 ժամ գողի կողքին է եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին