Կարևոր իրադարձություններ

Սահակ Կարապետյան 2001 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել էր որդուն

04 Հոկտեմբեր, 2018 21:34
Սահակ Կարապետյան  2001 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել էր որդուն

Ռուսաստանի Գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել է նախօրեին Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի ավիավթարի հետևանքով, 2001 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել էր որդուն:

Ինչպես հայտնում է «Մոկովսկի կոմսոմոլեցը», որդու՝ Արթուրի հիշատակին նվիրված, հայրը Ռոստովում կառուցել էր Սուրբ Հարություն հայկական եկեղեցին:

«Ողջ ընտանիքը ծանր էր տանում Արթուրի կորուստը: Նրա հիշատակին հայրը՝ Սահակ Կարապետյանը, և պապը՝ Վլադիմիր Ղազարյանը, որոշել էին եկեղեցի կառուցել: Նրանք ցանկանում էին, որ երիտասարդությունը գա եկեղեցի, որպեսզի այնտեղ հնարավորինս շատ մկրտություններ և պսակադրություններ տեղի ունենան», - թերթը մեջբերում է եկեղեցու վանահայր Տիգրան Ավագյանին:

Հոգևորականը նշել է, որ ավիավթարի օրը բազմաթիվ հայեր էին եկել եկեղեցի՝ հարգելու Շառլ Ազնավուրի հիշատակը:

Նրանց շարքում է եղել նաև Կարապետյանի աները՝ Վլադիմիր Ղազարյանը, որը դեռ չգիտեր փեսայի մահվան մասին:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակ Կարապետյանը ղեկավարում էր Սկրիպալների թունավորման գործի հետքննությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին