Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը Փարիզում կմասնակցի ՌԴ փոխարտգործնախարարը

04 Հոկտեմբեր, 2018 21:06
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը Փարիզում կմասնակցի ՌԴ փոխարտգործնախարարը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը Փարիզում:

«Ռուսաստանի ղեկավարության հանձնարարությամբ հանրահայտ արտիստ Շառլ Ազնավուրի՝ հոկտեմբերի 5-ին Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողությանը կմասնակցի Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գ. Բ. Կարասինը», -ասվում է ՌԴ ԱՀՆ մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել: Հրաժեշտի արարողությանը ներկա կգտնվեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին