Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Սևան քաղաքում

04 Հոկտեմբեր, 2018 20:30
Հրդեհ Սևան քաղաքում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չերյոմուշկա թաղամասում այրվում է տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:56-ին, մարվել՝ 16:34-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին