Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար

04 Հոկտեմբեր, 2018 20:02
Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին:

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»:

Ավելի վաղ SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Արշակյանը հայտնել էր, որ ընդունել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար դառնալու առաջարկը:

 

Լրահոս

Դիտել ավելին