Կարևոր իրադարձություններ

Մարալիկցիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը․ ոստիկանական ուժեր են կուտակվել

04 Հոկտեմբեր, 2018 16:46
Մարալիկցիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը․ ոստիկանական ուժեր են կուտակվել

Շիրակի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. արդեն մի քանի ժամ է՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի վարչական տարածքում 15-ից ավելի համայնքների բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ինչ-որ մարդիկ չխոչընդոտեն համայնքապետ Արտակ Գեւորգյանի աշխատանքը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները ցույցի են ելել ի պաշտպանություն Արտակ Գեւորգյանի: Նրանք պահանջում են կառավարությունից ու Շիրակի մարզետարանից, որպեսզի միջամտեն եւ խնդիրը իրավական հարթությունում լուծեն, քանի որ նրանց կատարած քայլերի արդյունքում համայնքապետարանում գործող 6 հիմնարկութուններ մատնվել են պարապուրդի:

«Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչեւ մարզպետարանից ու կառավարությունից չժամանեն: Հակառակ դեպքում կփակենք Երեւան-Գյումրի ճանապարհը»,-նշել են նրանքԼ

Բողոքի ակցիայի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Արթիկի եւ Մարալիկի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, որոնք բանակցություններ են վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապահը բացեն:

Հատկանշական է, որ այս պահին Մարալիկում միանգամից երկու բողոքի ակցիա է անցկացվում: Արտակ Գեւորգյանի համախոհները փակել են Գյումրի-Երեւան ճանապարհը, իսկ նրան դեմ դուրս եկած մարդիկ պահանջում են Գեւորգյանի հրաժարականը:

 

Լրահոս

Դիտել ավելին