Կարևոր իրադարձություններ

Եթե հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն․ քաղաքագետ

04 Հոկտեմբեր, 2018 16:26
Հեղինակ՝ Հայկ Մարտիրոսյան
Եթե հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն․ քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Հայրենակիցնե՛ր,

Եթե վարչապետ թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև։

Եթե նման իրավիճակ ստեղծվի ու հակահեղափոխական, հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն:

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ: Փաշինյանին աշխատելու գործուղել է ժողովուրդը, և ժողովուրդը նրան թույլ չի տալիս վայր դնել իրեն հանձնված մանդատը: Ժողովուրդը դեմ է նրա հրաժարականին և պահանջում է չգնալ չարդարացված ռիսկի:

Վարչապետի հրաժարականով ճակատագիրն է խաղադրույք դառնալու: Դրա իրավունքը մենք չունենք:

Արտահայտե՛ք ձեր բողոքը: Այսօր կարևորագույն խնդիրը դա է:

Վարչապետը պարտավոր է վարչապետ մնալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին