Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում հայտնված գերիներին փորձում են ազատել

04 Հոկտեմբեր, 2018 16:11
Ադրբեջանում հայտնված գերիներին փորձում են ազատել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտնել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին և ԱՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին գերությունից ազատելու համար համապատասխան աշխատանքներ են տարվում:

Տոնայանի խոսքով՝ ամեն ինչ արվում է նրանց ազատելու համար:

«Միջազգային տարբեր կազմակերպություններ, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով, դուք պետք է հասկանաք, որ որպես պաշտպանության նախարար իմ ներգրավվածությունը սահմանափակ է, միայն նրանով է պայմանավորված, որ ես միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն եմ: Ամեն ինչ արվում է հասարակական կազմակերպությունների միջոցով, որ շուտափույթ ազատվեն»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին