Կարևոր իրադարձություններ

«Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը»

04 Հոկտեմբեր, 2018 15:00
 «Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը»

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տենոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ քաղաքական իրավիճակով պայմանավորված սահմանային լարվածության դեպքում Զինված ուժերն իր առաջադրանքը կկատարի:

«Սահմանին իրավիճակը կայուն է: Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը»,-ասաց Տոնոյանը։

Լրագրողների հարցին, թե համակարծի՞ք է, որ իրավիճակի կայությունը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ, նախարարն ասաց. «Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը, և մենք դա իրականացնում ենք»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին