Կարևոր իրադարձություններ

Օսիպյանը՝ վնասված մեքենաների և Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ ուժ կիրառելու մասին

04 Հոկտեմբեր, 2018 14:52
Օսիպյանը՝ վնասված մեքենաների և Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ ուժ կիրառելու մասին

ՀՀ կառվարության այսօրվա նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև հոկտեմբերի 2-ի՝ Ազգային ժողովի դիմաց իրականացված բողոքի ակցիային․ «Ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, բայց ոստիկանությունն առաջնորդվում է սահմանադրությամբ և մի շարք օրենքներով: Այնպես չէ, որ վարչապետ Փաշինյանը  հրահանգ կտա, ոստիկանությունը նոր կսկսի աշխատել, ոչ, այդպես չէ. ոստիկանություն իր ամենօրյա աշխատանքները կազմակերպում է Սահմանադրությամբ և մի շարք այլ օրենքներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ մեքենաները վնասելու, դրանց ապակիները կոտրելու մասին, ինչպես նաև՝ Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ ոչ համաչափ գործողություններ կատարելու մասին, ոստիկանապետն ասաց, որ Արաբկիրի բաժնի հետաքննության գծով բաժնի պետի տեղակալն անձամբ կապ է հաստատել Առաքելյանի հետ և ճշտել է, որ  նա որևէ խնդիր ․ «Ռուզաննա Առաքելյանն  ասել է, որ այդ մասին մի փոքր շատ է չափազանցված: Նա հրաժարվել է ոստիկանություն ներկայանալ և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել: Իսկ մյուս հայտարարությունների վերաբերյալ  ոստիկանություն որևէ քաղաքացի չի դիմել, որ իր գույքը վնասվել է և այլն: Բացի դրանից, ես համացանցից տեղեկացա, որ ԱԺ աշխատակազմից Արսեն Բաբայանը հայտարարել է, որ նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին