Կարևոր իրադարձություններ

Ֆելիքս Ցոլակյանը նոր պաշտոն ունի

04 Հոկտեմբեր, 2018 14:45
Ֆելիքս Ցոլակյանը նոր պաշտոն ունի

Shabat.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նոր պաշտոն ունի։ Նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար, այդ պաշտոնին փոխարինելով՝ ԲՀԿ-ական Հրաչյան Ռոստոմյանին։ 

Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ  ներկայացնելու մասին:

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում: 

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 

1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ: 

1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար: 

1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, 1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ: 1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 

1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999թթ.՝ Երևանի քաղաքային վարչության պետ: 

1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար: 

2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 

2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 

2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: 

 

Լրահոս

Դիտել ավելին