Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել են ՌԴ-ում կործանված ուղղաթիռի կադրերը, որի հետևանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Կարապետյանը

04 Հոկտեմբեր, 2018 14:28
Հրապարակվել են ՌԴ-ում կործանված ուղղաթիռի կադրերը, որի հետևանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ  Կարապետյանը

Հրապարակվել է երեկ՝ հոկտեմբերի 3-ինմ  Ռուսաստանի Կոստրոմայի մարզում կործանված AS 350 B3 ուղղաթիռի տեսանյութը: Կադրերում երևում են վառվող ուղղաթիռի մասերը: 

«Heliport Москва» համալիրին պատկանող ուղղաթիռը, ըստ նախնական տեղեկությունների թռիչք է իրականացրել առանց թույլտվության: Այն ուղևորվելիս է եղել Սպասկոյե գյուղական համայնք, սակայն դեռ տեղ չհասած՝ կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում:

Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Սահակ Կարապետյանը:

Նախնական վարկածների համաձայն՝ ուղղաթիռի վթարի պատճառ կարող էր լինել օդաչուի՝ մութ պայմաններում տեղանքում չկողմնորոշվելը,  չի  բացառվում նաև վառելիքի պակասը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին