Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Աշոտյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

04 Հոկտեմբեր, 2018 14:27
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանի  պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին:

Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված:

Կարճ հիշեցում և պարզաբանումներ:

1. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով

Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր ( http://www.slaq.am/arm/news/1276117/ 7 և https://www.yerkir.am/news/view/157940.html ), որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ "երեկ տեղիունեցածով" բնորոշումը, և ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող բռնություն բառը: Հիմա որոշ զլմներ և ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը: Ուստի փաստեմ, որ ես ԻՐԱՎԱՑԻ էի:
Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաև այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք:

2. Ավտոմեքենաների մասով

Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ "մեքենաներ են վնասվել": Եվ խոսքը չէր ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ զլմներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչև վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաև մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ հրապարակումը, որտեղ մատնանշաված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենանենրի վրա վիրավորական գրառումներր և խազեր նույնպես եղել են:

Եզրահանգելով՝ հորդորում եմ

1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին և ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին:
2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին և օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին և չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:
3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, և պատշաճ ընթացք տալ:

Պատրաստեմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել և աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու և օրինականության պահպանման հարցերում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին