Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրությունները կապ չունեն ներդրողների հետ. Արսեն Գասպարյան

04 Հոկտեմբեր, 2018 13:46
Արտահերթ ընտրությունները կապ չունեն ներդրողների հետ. Արսեն Գասպարյան

Այսօր վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նշել է, որ Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։

«Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն են, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,- հայտնել է Արսեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ դեկտեմբերի սկիզբ, քանի որ գործարարները սպասում են դրան՝ Հայաստանում ներդրումներ անելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին