Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանի մասնակցությամբ դեպքով հինգ անձ բերման է ենթարկվել

04 Հոկտեմբեր, 2018 13:32
Միհրան Պողոսյանի մասնակցությամբ դեպքով հինգ անձ բերման է ենթարկվել

Այսօր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքով 5 անձ բերման է ենթարկվել։

«Այդ դեպքով նյութեր են նախապատրաստվում, դեպքից ժամեր անց արդեն ունեինք բերման ենթարկվածներ, հինգ հոգի»,– նշել է Օսիպյանը։

Նա չմանրամասնեց, թե ովքեր են եղել բերման ենթարկվածները, սակայն նշեց, որ նրանք Միհրան Պողոսյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիկնապահներից են եղել եւ վարորդը։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը,  թե տեղի ունեցածը վկայում է, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին, Վալերի Օսիպյանը նշել է.

 «Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարում է հստակ, ճիշտ եւ ժամանակին։ Այն ասածը, որ ուժային կառույցները, ապա դրանցից մեկը ոստիկանությունն է, ես ընդունում եմ, որ հնարավոր է՝ ոստիկանները թերացել են, տվել եմ համապատասխան հանձնարարական»։

 

Լրահոս

Դիտել ավելին