Կարևոր իրադարձություններ

Երեխայի դին ծառից կախված է գտել մայրը՝ կողքին եղել է խաչված Հիսուսի նկարը

04 Հոկտեմբեր, 2018 13:28
Երեխայի դին ծառից կախված է գտել մայրը՝ կողքին եղել է խաչված Հիսուսի նկարը

Համացանցում ակտիվորեն տարածվում են այն տեղեկությունները, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է ինքնասպանության և խելագարության։ 

Վարկած է տարածվել նաև, որ Օշականում 12 ամյա տղա երեխայի ինքնասպանությունը նույնպես կապուն են MOM-ի հետ:

Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն.

«Այս պահի դրությամբ ոչ մի վարկած չկա, թե ինչի համար է տղան կատարել ինքնասպանություն: Խոսել ենք իր ընկերների, ուսուցիչների հարևաների հետ բոլորը զարմացաց են՝ տղան ոչ մի խնդիր չի ունեցել, երբևէ տարօրինակ դրսևորումներով աչքի չի ընկել, հարգված ընտանքի երեխա է եղել եղել, հայրը աշխատավոր է՝ արեստավոր, սոված մարդիկ չեն, չգիտենք թե ինչի համար է նման քայլի գնացել երեխան»,- ասաց համայնքի ղեկավարը:

Երեխայի դին ծառից կախված է գտել մայրը՝ երեկոյան ժամը 21:00-ին, երեխայի կողքին եղել է խաչված Հիսուսի նկարը, նա տան միջնեկ էր, ունի երկու եղբայր:

Ոտիկաները  գիշերը առգրավել են համակարգիչը, գուցե համակարգչի միջոցով կարողանան ինչ-որ բան պարզել, դեռ հստակ ոչինչ չկա,- հավելեց Ներսիսյանը:

Իսկ առհասարակ ո՞վ է MOM-ն, ինչու են նրա հետ կապ հաստատելուց հետո ինքնասպանություն գործում.

Անհայտ արարածն իրեն անվանում է Մոմո և շփվում է մարդկանց հետ ճապոնական հեռախոսահամարով։ Վերջինս նաև պնդում է, որ մահացել է երեք տարի առաջ։ Բացի սարսափելի նկարներ ուղարկելուց, Մոմոն երբեմն անգամ կարող է փորձել տեսաձայնային զանգ նախաձեռնել գիշերը։

Իսպանական ոստիկանությունն արդեն պաշտոնական հայտարարությամբ կոչ է արել կապի դուրս չգալ Մոմոյի հետ, չբացել նրա ուղարկած նամակներն ու չընդունել զանգերը:

 

Լրահոս

Դիտել ավելին