Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    555,5
    563,5

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ներկայացվեց, թե որ մարզպետներն են ազատվել պաշտոնից

04 Հոկտեմբեր, 2018 12:21
 Ներկայացվեց, թե որ մարզպետներն են ազատվել պաշտոնից

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշում է կայացրել ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներին պաշտոնից ազատելու մասին: Վարչապետը խոսել է նաև նախարարների ազատման մասին  և նշել, որ վերջին իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ:

«Մի շարք նախարարներ ազատվել են աշխատանքից, այսօր ուզում եմ նախկին գործընկերներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,-նշել է  նա և հավելել, որ քաղաքական իրադարձությունների արդյունքում են այս  որոշումները կատարվել:

«Պաշտոնից ազատված նախարարներին ուզում եմ հաջողություններ մաղթել, ուզում եմ լավագույն մաղթանքները հղել, նույնը վերաբերում է նաև մարզպետներին»,-նշել է նա:

Քանի որ մարզպետները արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկել է  փաթեթով ներկայացնել հարցը:

Այսպիսով՝ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետներն ազատվեցին պաշտոնից:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին