Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի հետ

04 Հոկտեմբեր, 2018 11:31
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի հետ

Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: 

«Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր: Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին»,-գրել է Իվետա Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին