Կարևոր իրադարձություններ

Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի հանրահավաքի օրվա դեպքերի մասին տեղեկությունները. վարչապետ

04 Հոկտեմբեր, 2018 10:45
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի հանրահավաքի օրվա դեպքերի մասին տեղեկությունները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արմեն Աշոտյանի տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, չեն հաստատվում:

«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:

Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»,– գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին