Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն չի մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը․ «Ժողովուրդ»

04 Հոկտեմբեր, 2018 08:50
ԲՀԿ-ն չի  մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: ՈՒ նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, ավելին՝ կրքերը թեժանալու պատճառ դարձավ հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը որեւէ կերպ չի մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը՝ կառավարությունից հեռացնելը: Այս իրադարձություններին որեւէ կերպ չի արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել այդ լռության պատճառները, վերջինս ասել է. «Պարոն Ծառուկյանն արդեն մի քանի օր է՝ արտերկրում է, կվերադառնա օրերս»: 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին