Կարևոր իրադարձություններ

Կառավարության մի խումբ անդամներ ուղղաթիռով մեկնել են Արցախ. «Հրապարակ»

04 Հոկտեմբեր, 2018 08:42
Կառավարության մի խումբ անդամներ ուղղաթիռով մեկնել են Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան լուր ստացանք, որ Ղարաբաղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը հաստատեց լուրը՝ «Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել, որ հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Վ. Գ.-ին, ով իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»: Մենք տեղեկացանք, որ կառավարության մի խումբ անդամներ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ուղղաթիռով մեկնել են Արցախ՝ Գրիգորյանի հոր հոգեհանգստին մասնակցելու»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին