Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին:
Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Արայիկ Խանդոյանի և «Սասնա Ծռեր»համահայկական կուսակցության մյուս անդամների հետ միասին ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի, մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ:
Եթե ցանկություն ունեք միանալ մեծ ավտոերթին և արցախյան մի քանի օրյա շրջագայությանը, ապա ցուցակագրվելու համար կարող եք դիմել մեր գրասենյակներ:
Կարող են ցուցակագրվել այն անձինք, ովքեր`
Բացի այդ, դեպի Արցախ մեծ ավտոերթի ֆինանսական ծախսերի համար անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով դիմում ենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին։
Մեր քաղաքական ուժի ֆինանսավորման միակ աղբյուրը ժողովուրդն է և մենք կրկին դիմում ենք Ձեզ, հարգելի հայրենակիցներ՝ակնկալելով Ձեր ակտիվ մասնակցությունն այս հարցում:
II․ idram համակարգի միջոցով – Հայաստանում բնակվող նվիրատուների համար՝ ID 327809302հաշվեհամարին
III․ WebMoney համակարգի միջոցով – Ռուսաստանում կամ այլ երկրներում բնակվող նվիրատուների համար՝ WMZ Z957308891766
IV․ PayPal համակարգի միջոցով – ԱՄՆ-ում և այլ երկրներում բնակվող նվիրատուների համար PayPal համակարգի հետևյալ հղումով
https://www.paypal.me/SasnaTzrerLA
Նվիրաբերությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ էլեկտրոնային փոստով [email protected] հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարներով՝
(818) 497 79 05 (Viber)
094707613
Հարգելի հայրենակիցներ,
Բոլորիս հիշողության մեջ թարմ են 2015 թվականի հունվարի 31-ի դեպքերը, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմը Ստեփանակերտի ռեժիմի պարագլուխների ձեռքով՝ հանցագործ տարրերի, ոստիկանության և այլ «իրավապահների» մասնակցությամբ հարձակվեցին խաղաղ ավտոերթի մասնակիցների և իրենց դիմավորելու եկած արցախացիների վրա:
Եկեք մեր միասնականությամբ ու դեպի Բերձոր մեծ ավտոերթով ազատվենք 2015 թվականի բերձորյան այդ խարանից, ինչպես նաև ևս մեկ քայլ կատարենք Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու գործում:
Լրացուցիչ կներկայացնենք նաև տեխնիկական հարցերի հետ կապված այլ մանրամասներ:
Ավտոերթին միանալ ցանկացողները կարող են ցուցակագրվել զանգահարելով`098838555հեռախոսահամարով, Գագիկ Եղիազարյանին:
https://www.facebook.com/gagik.eghiazaryan.31
Հավաքվում ենք առավոտյան ժամը 7-ին <<Նաիրիտ 2>>-ի մոտ, ք․ Երևան
Արտաշատի խճուղի, 5/1 շենք (Շենգավիթ վարչ. շրջան)