Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի՝ Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողության մանրամասները

03 Հոկտեմբեր, 2018 23:56
Շառլ Ազնավուրի՝ Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողության մանրամասները

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 5-ի առավոտյան:

Վերջին հրաժեշտի արարողության մասին մանրամասներ է ներկայացրել Europe 1 ֆրանսիական ռադիոկայանը: Սպասվում է, որ արարողությանը ներկա կգտնվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և հանդես կգա ելույթով: Իսկ Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախումբը կկատարի լեգենդար շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները:

Նշվում է նաև, որ արարողությանը ներկա կգտնվեն Ազնավուրի ընտանիքի անդամները, այդ թվում և քույրը՝ Աիդան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող լուրերի համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ էր հանդիսավոր արարողություների անցկացմանը և ցանկանում էր հուղարկավորությունն իրականացնել ընտանեկան շրջապատում:

Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի համայնքում, որտեղ գտնվում է արտիստի տոհմական դամբարանը:

Հայաստանում հուղարկավորության օրը սուգ կհայտարարվի:

 

Լրահոս

Դիտել ավելին