Կարևոր իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի պատշաճ կերպով. Ժոնաթան Լաքոտ

03 Հոկտեմբեր, 2018 21:53
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի պատշաճ կերպով. Ժոնաթան Լաքոտ

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին` նշել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հավատում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի պատշաճ կերպով և ամենաբարձր մակարդակով:

 «Ցանկացած դեսպանություն միշտ ուշադիր է այն երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ, որտեղ պաշտոնավարում է: Բնականաբար, մենք չենք խառնվում այդ ամենին, սակայն ես կապի մեջ եմ ընթացիկ այս իրադարձությունների շատ մասնակիցների հետ, շփվում եմ նրանց հետ: Մենք հավատ ենք տածում առ այն, որ Հայաստանը պատշաճ կերպով կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Եկող շաբաթ աշխարհը պետք է հանդիպի Երևանի հետ: Հայաստանի համար դա պատմական իրադարձություն է և եզակի հնարավորություն՝ կապ հաստատելու ֆրանկոֆոն մնացյալ աշխարհի հետ, և մենք հավատում ենք, որ այս իրադարձությունները լավագույնս կընթանան Հայաստանում»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին