Կարևոր իրադարձություններ

Հիմնական քաղաքական ուժերը սատանի մայլում քյանդրբազություն են անում .ԿԳ նախարար

03 Հոկտեմբեր, 2018 21:02
Հիմնական քաղաքական ուժերը սատանի մայլում քյանդրբազություն են անում .ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր հայտարարել է, որ պաշտոնանկ արված նախարարների թափուր պաշտոնների համար արդեն իսկ թեկնածուներ կան:

 

«Երեկվա իրադարձություններից հետո թեթև քննարկում եղել է, երբ վերջնական որոշումներ կայացնենք, տեղյակ կպահենք»,- նշել է նա։

Հարցին, թե  ինչու՞ են շեղվում նախապես հայտարարված այն դրույթից, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պիտի լինեն մայիս-հունիս ամսին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը սեղմ ժամկետում պետք է հանգուցալուծվի։ Մենք այն ժամանակ ասում էինք՝ հիմա ընտրությունները ձեռնտու են Քաղաքացիական պայմանագրին և, ըստ էության, հեղափոխական ուժերը կստանային բացարձակ մեծամասնություն։ Որպեսզի հավասար պայմաններ ստեղծեինք քաղաքական ուժերի  համար, ասացինք, որ ժամանակ տանք նրանց հավասար պայմաններում պատրաստվել այդ ընտրություններին, սակայն հիմնական քաղաքական ուժերը դրա փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին