Կարևոր իրադարձություններ

Հայրենադարձություն կլինի միայն խորհրդարանական ընտրություններից հետո. Մխիթար Հայրապետյան

03 Հոկտեմբեր, 2018 18:51
Հայրենադարձություն կլինի միայն խորհրդարանական ընտրություններից հետո. Մխիթար Հայրապետյան

Շատերն են խոսում ներդրումների և հայրենադարձության մասին, բայց ասում են՝ դա կարող են անել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ 

 Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի ամերիկահայ է տունը վաճառել և  տեղափոխվել Հայաստան հեղափոխությունից հետո: 

Նախարարը նշեց, որ  այդպիսի կոնկրետ տվյալներ չկան, թե քանիսին են տեղափոխվել և հաստատվել ՀՀ-ում: 

«Հիմնականում մարդիկ ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում կողմնորոշվել վերջնականապես, որովհետև դեռևս ունեն մտահոգություններ Հայաստանում տիրող ոչ այնքան կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակի հետ կապված, որը բացառապես կապված է արտահերթ ընտրությունների` իրենց պահանջով»,-ասաց նա: 

Նախարարն ընդգծեց, որ սփյուռքում կարծում են, թե հեղափոխությունը լիարժեք չէ, այդպես  կլինի այն պարագայում, երբ խորհրդարանը ցրվի, և արտահերթ ընտրություններ լինեն: Միքայել Հայրապետյանը նաև շեշտեց, որ ՀՀ բնակչությունը ևս արտահերթ ընտրությունները  անհրաժեշտություն է համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին