Կարևոր իրադարձություններ

Ձեր երկիրը, ձեր կառավարությունը պետք է որոշի՝ ինչպես ընթանալ առաջ. Գերմանիայի դեսպան

03 Հոկտեմբեր, 2018 17:32
Ձեր երկիրը, ձեր կառավարությունը պետք է որոշի՝ ինչպես ընթանալ առաջ. Գերմանիայի դեսպան

Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Մաթեաս Քիսլերը հայտարարել է, որ Հայաստանը արտերկրում մեծ համակրանք է ստացել, երբ ներքին փոփոխությունները տեղի են ունեցել բացառապես առանց ուժի կիրառման ու Սահմանադրության շրջանակում:

Խոսելով Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի մասին՝ Քիսլերը նշել է, որ  ինքը իրավասու չէ միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ անգամ անդրադարձի ու խորհրդի կարգով. «Ձեր երկիրը, ձեր կառավարությունը պետք է որոշի՝ ինչպես ընթանալ առաջ: Այն, ինչ ես կարևոր եմ համարում, Հայաստանի վարչապետի մշտական շեշտադրումն է, որ բոլոր գործըացները պետք է ընթանան Սահմանադրության շրջանակում»:


Դեսպանը խոսել է նաև ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա իրադարաձությունների մասին՝ շեշտելով. «Քանի որ այս ողջ գործընթացները տեղի են ունեցել միմիայն սահմանադրականության հիմքի վրա, այժմ ունենք հետևյալ պատկերը, որ խորհրդարանում, փաստացի, կառավարության, վարչապետի կուսակցությունը դեռևս կազմում է ընդդիմություն, խորհրդարանում մեծամասնությունը՝  փոքրամասնություն, ինչը շատ անսովոր իրավիճակ է, և կարծում եմ՝ նոր ընտրությունների արդյունքում մենք կունենանք բոլորովին այլ պատկեր և նորընտիր խորհրդարանը կկարողանա աջակցել կառավարության ջանքերին»:

Քիսլերը համոզմունք է հայտնել, որ երկրի բնակչությունը համաձայն է երկրում հետագա զարգացումներին: «Եվ հայաստանյան իրականության համար շատ սխալ է՝ անմիջապես սպասել շատ արագ փոփոխությունների: Դրանք, անշուշտ, ժամանակ են պահանջում և այդ ժամանակը կարող է ձգվել դեռ որոշ ժամանակ»,- ասել է դեսպանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին