Կարևոր իրադարձություններ

ԱԺ դարպասները բացվեցին քաղաքացիների համար

03 Հոկտեմբեր, 2018 15:44
ԱԺ դարպասները բացվեցին քաղաքացիների համար

«Ազգային ժողովի այգու գլխավոր դարպասները այօրվանից բաց են քաղաքացիների համար:

Քաղաքացիներն ազատ կերպով այգու տարածք կարող են մուտք գործել ժամը 10:00-22:00–ն ընկած ժամանակահատվածում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ անվտանգության պետ Սահակ Սահակյանը:

 Նա տեղեկացրեց, որ այգու մուտքի դարպասները բաց պահելու հրահանգը տրվել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: 

Նշենք, որ դարպասների, բաց լինելով հանդերձ, տարածքում արգելափակոցներ են տեղադրվել։ Անվտանգության ծառայության աշխատակիցներից բացի՝ ԱԺ բակում կան նաև ոստիկաններ: Հիշեցնենք, ԱԺ դարպասները բացվել էին նաև երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին