Կարևոր իրադարձություններ

Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

03 Հոկտեմբեր, 2018 14:19
Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

Սասնա Ծռերի գործով հերթական դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե հայտարարում է հացադուլ՝ հրաժարվելով նաև բժշկական օգնությունից։

Պավել Մանուկյանն ասաց, որ հացադուլից դուրս չի գալու, մինչև չփոխվի իր խափանման միջոցը։ Արմեն Բիլյանը ևս ասաց, որ հացադուլ է հայտարարում՝ միանալով Պավել Մանուկյանի պահանջին։

Մինչ այդ Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառվեց սանկցիա , նա հեռացվեց նիստերի դահլիճից, երբ հարցեր էր ուղղում հարցաքննվող ոստիկանին։ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը հորդորեցին Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին չգնալ նման ծայրահեղ քայլի, միաժամանակ նշելով, որ իրենց ազատության պահանջը դա ամբողջ ժողովրդի պահանջն է։

 

Լրահոս

Դիտել ավելին