Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետը պարզաբանում է Սասուն Միքայելյանի իր նկատմամբ «տեռոր» իրականացնելու լուրերը

03 Հոկտեմբեր, 2018 14:06
Կոտայքի մարզպետը պարզաբանում է Սասուն Միքայելյանի իր նկատմամբ «տեռոր» իրականացնելու լուրերը

Սասուն Միքայելյանը տեռոր է իրականացնում Կոտայքի մարպետի նկատմամբ, իսկ մարզպետը հնազանդորեն կատարում է հրահանգները, այսօր գրել էր « Հրապարակ» օրաթերթը:

Shabat.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «դա բացարձակ սուտ է՝ չկա նման բան, Սասուն Միքայելյանի հետ մենք ունենք գործընկերային, մարդկային լավ հարաբերություններ:

Այս կոնտեքստում որևէ մտահոգիչ, այդ լուրին աղերս ունեցող դրվագ և փաստ բացարձակապես գոյություն չունի»:

Հարցին՝ Միքայելյանն է որոշում, թե ով պետք է դառնա գյուղապետ, ով՝ մարզպետարանի վարչության պետ, ով պետք է հրաժարական ներկայացնի, Միքայելյանն առաջարկե՞լ է իր «թեկանծուին»,- մարզպետը պատասխանեց.

«Իհարկե ո՛չ,  դա իմ լիազորթություններն ու իմ իրավունքներն է, սուտ հերյուրանքներ և զրպարտնքներ են , որևէ նման բան գոյություն չունի Կոտայքի մարզպետարանում, և առհասարակ, ինձ չեն կաշկանդում ու չեն կարող ասել թե ես ինչպես վարեմ կադրային քաղաքականությունը»:

 Մարզպետը նշեց, որ ունեցել են երկու վարչության պետերի հրաժարականներ կապված իրենց նախկին աշխատելաոճի և քաղաքական կառավարման մշակույթի հետ:

«Իրենք են հասկացել, որ ինձ հետ իմ տեսակի կառավարման ներքո անհամատեղելի են, այս որոշումը որևէ մեկի հետ կապ չունի իմ կադրային քաղաքականությունը ես կատարում եմ անձամբ:Այդ երկու վարչության պետերից ես պարզաբանում եմ պահաջել, կապված աշխաանքում խախտումներ թույլ տալու հետ, իրենք էլ հրաժարական են ներկայացրել»:

 

Լրահոս

Դիտել ավելին