Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են քննարկել գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը

03 Հոկտեմբեր, 2018 13:40
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են քննարկել գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են քննարկումները՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրախմանովը: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են և՛ ՀԱՊԿ անդամ երկրների մայրաքաղաքներում, և՛ շտաբ գրասենյակներում՝  կառույցի մշտական խորհրդի մակարդակով: Վստահ ենք, որ կկայացվի բոլոր կողմերի համար ընդունելի և մեր կազմակերպության կանոնակարգին համապատասխան որոշում»,-ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը:

Նա վստահեցրել է, որ իրականացվող աշխատանքը թույլ կտա խուսափել ՀԱՊԿ լիարժեք գործունեության համար բացասակա հետևանքներից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին