Կարևոր իրադարձություններ

«Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Միրիջանյան

03 Հոկտեմբեր, 2018 13:30
«Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Միրիջանյան

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,

Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:

Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր ՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները): Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը:

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր,հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին