Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Ձեռքերս արյունոտ չի․․․․ Մենք սրանով բռնաբարում ենք սահմանադրությունը․ Շարմազանով

03 Հոկտեմբեր, 2018 13:19
Ձեռքերս արյունոտ չի․․․․ Մենք սրանով բռնաբարում ենք սահմանադրությունը․ Շարմազանով

«Ըստ Սահմանադրության Հայաստանի Հանրապետությունն օրենսդիր մարմին է , և չի կարելի միջամտել ճնշումներով և սպառնալիքներով Ազգային ժողովի աշխատանքներին։ Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը։ Որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե Շարմազանովը պաշտոնի կամ մանդատի կռիվ է անում»։ Այս մասին , այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխՆախագահ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը թվարկեց իր կատարած աշխատանքները, ապա հավելեց․ «Ոչ ձեռքերս է արյունոտ, ոչ մեկից փող եմ գողացել,  ոչ բյուջեից եմ փող գողացել, ոչ էլ  էդ մանդատը ինձ  տվել ա ինչ-որ լիազորություն, մանդատի կռիվ չի։ Հասկանալի ա, որ էսօր ես ինչ ասում եմ լսելի չի մեծամասնության համար, բայց ես սա ասում եմ, որ վաղը չասեք մի հատ սթափ մտածող մարդ Ազգային ժողովում չկար, որ ասեր չի կարելի նման բան անել։ Ես իմ խղճի համար եմ սա անում, թե չէ՝ մանդատ ունեն, մանդատ չունեն, ով ա՞ մանդատի կռիվ տալիս։ Ես բանվորություն էլ եմ արել, իմ քրտինքով եմ հասել, ոչ մեկի տունը չեմ թալանել։ Վեցը տեղ դաս եմ տվել, իմ տունը պահել եմ»։

Շարմազանովն ասում է խնդիրն իրենց մեջ չէ, Ազգային ժողովն օրենսդիր մարմին է և իրենք գնացել են բանակցությունների․« Ի սկզբանե վարչապետն ասել է մայիս, հունիս, (խմբ․ Շարմազանովն ի նկատի ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակահատվածը) կառավարությունը որ ասել է մինչև մայիս, դրա մասին չի խոսքը։ Ինքն այստեղ ուղիղ եթեր է մտել  մոտ մեկ ամիս առաջ։ Ինքը ուղիղ եթերում նշել է, որ ընտրությունները կլինեն մայիսի վերջ, հունիսի առաջին շրջանում։ 

Դիտարկամանը, թե ինչու՞ է ՀՀԿ-ին անհանգստացնում վարչապետի կողմից նշված ժամանակահատվածում ընտրություններ անցկացնելը, Շարմազանովն ասաց, թե ընտրական օրենսգիրք պետք է փոխվի, կուսակցությունների մասին օրենք պետք է փոխվի, և այդ փոփոխություններն էլ դեռ պետք է հաստատի Վենետիկի հանձնաժողովը։ Աժ փոխնախագան ասաց, թե հարց պետք է ուղղել վարչապետին, և հասկանալ, թե ինչու՞ է նա ցանկանում ընտրություններ անցկացնել դեկտեմբեր ամսին, և ոչ թե նախօրոք հայտարարված ամիսներին՝ մայիս, հունիսին։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին