Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր

03 Հոկտեմբեր, 2018 12:12
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին  հայտնել է Արցախի  նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին