Կարևոր իրադարձություններ

Հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

03 Հոկտեմբեր, 2018 12:11
Հանրահավաքի ընթացքում  հոսպիտալացվել է 4 քաղաքացի
Առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանրահավաքի ընթացքում հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` Նաիրի ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա:  
 
Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: 
 

Լրահոս

Դիտել ավելին