Կարևոր իրադարձություններ

«Ստացել եմ կայուն տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարական տալու և գնալու ընտրությունների դեկտեմբեր ամսին, նախօրոք կայացված որոշում էր». Արմեն Աշոտյան

03 Հոկտեմբեր, 2018 11:55
«Ստացել եմ կայուն տպավորություն,  որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարական տալու և գնալու ընտրությունների դեկտեմբեր ամսին, նախօրոք կայացված որոշում էր». Արմեն Աշոտյան

«Դա բանակցություն չէր, այլ, ինչպես վարչապետն ասաց, իրազեկում իր քաղաքական որոշումների մասին»,- անդրադառնալով վարչապետի հետ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ դա երկար, խորը խոսակցություն էր, որի գնահատականը տվեց Փաշինյանը՝ որպես իրազեկում: Երեկվա լարված գիշերը վերաբերում էր ոչ այդքան ԱԺ-ին, որքան երկրում ստեղված սահմանադրականություն ու կայունություն ապահովելու  գերխնդրին:

«Սահմանադրականության վերականգնումը, ԱԺ-ի բնականոն գործունեության վերականգնումը, պատգամավորների ազատ տեղաշարժի վերականգնումը, մթնոլորտի հանդարտեցումը կարևոր էին, բայց պետք չէ հասցնել իրավիճակը կիզակետին և ցույց տալ, որ կարող ես լուծել»,-ասաց նա:

Աշոտյանը հանդիպումից մանրամասներ չասաց, միայն նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը հայտարարությամբ հանդես կգա, որտեղ կան տողատակեր:

«Ստացել եմ կայուն տպավորություն,  որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարական տալու և գնալու ընտրությունների դեկտեմբեր ամսին, նախօրոք կայացված որոշում էր»,-ասաց նա

Աշոտյանը նշեց, որ իր գնահատականն այն է, որ երեկվա օրինագծի քննարկումը և ընդունումը պարզապես պատրվակ էր արագացնելու համար սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու ցանկությունը:

Թե ինչն է անհանգստացնում ՀՀԿ-ին և մյուս ուժերին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, Աշոտյանն ասաց, որ իրեն անձամբ չի անհանգստացնում՝ որպես ԱԺ պատգամավորի:

«Մեր անհանգստությունը բացարձակապես անձնավորված չէ կամ թիմային գերխնդրի շրջանակում չէ: Անհանգստությունը հետևյալն է, որ հիշեցնեմ, դեռևս մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը ծրագիր էր ներկայացնում ԱԺ-ում, նա գրեթե բառացիորեն ասաց, որ հետհեղափոխական էյֆորիայի շրջանակում կազմակերպել ընտրություններ, նշանակում է  ևս մեկ անգամ զրկել ՀՀ հասարակությանը ազատ ընտրությունների հնարավորությունից»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին