Կարևոր իրադարձություններ

ԱԺ այսօրվա նիստը հնարավոր չեղավ գումարել

03 Հոկտեմբեր, 2018 10:46
ԱԺ այսօրվա նիստը հնարավոր չեղավ գումարել

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 41 պատգամավոր և  քվորում չկա և այդ պատճառով նիստ չկարողացավ գումարել:

 «Մենք չենք կարող այս պահին սկսել աշխատանքը»,- ասաց Բաբլոյանը՝ հավելելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհարժեշտ պատգամավորների թվի գրանցումը ոչ ավել, քան 4 ժամ:

Նիստի մեկնարկից 10 րոպե անց արդեն գրանցվել էր 50 պատգամավոր: Արա Բաբլոյանը նշեց, որ առնվազն 53 պատգամավորներ պետք է ներկա լինի, հակառակ դեպքում օրենքների քվեարկություն չեն կարող անել:  

Այսօր ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսվում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան:   ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով պատգամավորները կարող են աշխատել աշխատասենյակում, բայց պետք է ուշադիր լինեն, երբ քարտուղարությունը հրավիրի, բոլորը գան դահլիճ:

«Որպեսզի ընդունենք այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայի համար»,- ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին