Կարևոր իրադարձություններ

«Ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում». «Սասնա ծռեր»

03 Հոկտեմբեր, 2018 11:12
«Ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում». «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ:

«Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի եւ ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում:

Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու եւ նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված այսպես կոչված սահմանադրությանն ու այսպես կոչված օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում:

Միակամ եւ գերիշխան (սուվերեն) ժողովրդի կամքն է իրական եւ կենդանի Սահմանադրությունն ու Օրենքը, ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով եւ կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որեւէ հնարավորություն, այլեւ պետությունը շատ կարճ ժամկետում եւ արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից եւ ոտք կդնի զարգացման ուղու վրա:

Կոչ ենք անում անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը եւ համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին