Կարևոր իրադարձություններ

Ինչու ՔՊ-ն որոշեց չաջակցել Սասուն Միքայելյանի որդուն. «Փաստ»

03 Հոկտեմբեր, 2018 09:54
 Ինչու ՔՊ-ն որոշեց չաջակցել Սասուն Միքայելյանի որդուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաև Սասուն Միքայել յանի որդին՝ Սևակ Միքայելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց և նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա անհանգստություններից, որ այս կուսակցության ներկայացուցիչներն էլ են գնում ՀՀԿ–ի՝ «տեղական ընտանեկան ֆեոդալականության» ճանապարհով և որ Սասուն Միքայելյանն էլ ՔՊ–ի Մանվել Գրիգորյանն է դառնում:

Սակայն, որքան էլ վերջինս պնդի, որ ինքն էլ է կողմ, որ ՔՊ–ն չսատարի իր որդուն, մեր տեղեկություններով, լուրջ բախում է եղել վարչապետի ու Սասուն Միքայելյանի միջև: Ըստ մեր աղբյուրների, երբ օրեր առաջ Ս.Միքայելյանին հարցրել են, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» ունի՞, որ որդուն առաջադրում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայել յանը մոտավորապես այսպիսի պատասխան է տվել, թե միշտ ինքն է «դաբրո» տվել, հիմա ինչո՞ւ պիտի «դաբրոյի» սպասի:

Այս խոսակցությունը, բնականաբար, հասել է վարչապետի ականջին, ով առանց այն էլ դեմ է, որ «ժառանգականության», «խնամիաբարեկամականության» սկզբունքը գործի ՔՊ–ում, արդյունքում զայրացած Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հեռու մնալ այս առաջադրումը ՔՊ–ի հետ կապելու հեռանկարից, չնայած, որ Սևակ Միքայելյանը ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է, իսկ հայրը՝ Սասուն Միքայելյանը՝ իրավաբանորեն ՔՊԿ ղեկավարը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին