Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Դժգոհությունները շարունակվում են. նախարարը խորհրդատուների ցանկից հանել է կարևոր մասնագիտությունները. «Ժողովուրդ»

03 Հոկտեմբեր, 2018 09:25
Դժգոհությունները շարունակվում են. նախարարը խորհրդատուների ցանկից հանել է կարևոր մասնագիտությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին` տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը՝ առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:

Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլեւս հանդես են գալիս որպես խորհրդատուներ: Թորոսյանը որոշել է կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի:Եւ ամենասարսափելին` առողջապահության նախարարը ցանկը կրճատել է, որտեղ տեղ չեն գտել կարեւորագույն մասնագիտություններ` գենետիկան եւ ռեւմատոլոգիան:

Մեզ հետ զրույցում ՀՀ արդեն նախկին գլխավոր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյանն ասել է. «Ես շատ դեմ էի դրան, ոչ թե որ այլեւս գլխավոր մասնագետ չեմ, այլ ցանկից հանել են գենետիկան»:

Թ.Սարգսյանն ասել է, թե ինքն է ցանկացել առաջարկել, որ իր փոխարեն գլխավոր գենետիկի կոչում ստանա երիտասարդ մասնագետ: «Ես դա էի ուզում առաջարկեի նախարարությանը, բայց կատարվեց հակառակը»,- ասել է նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին