Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում տեղի է ունեցել հակահեղափոխության և ռևանշի փորձ. Միրզոյան

02 Հոկտեմբեր, 2018 23:38
ԱԺ-ում տեղի է ունեցել հակահեղափոխության և ռևանշի փորձ. Միրզոյան

Րոպեներ առաջ ԱԺ շենքի ներսում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել հակահեղափոխության և ռևանշի փորձ:

«Այս իրավիճակը Հայաստանում ինստիտուցիոնալ խառնաշփոթ և սահմանադրական ճգնաժամ է ներկայացնում, խորհրդարանը, որ պետք է ներկայացնի ժողովրդին, ոչ միայն չի ներկայացնում ինչ-որ մեկի, այլև լեգիտիմ չէ: Սա պետք է շտկվի, հապաղումը վնաս է հասցնում ՀՀ բնականոն զարգացմանը, նրա քաղաքացիների շահերին: Դա պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, հույս ունեմ, բանակցությունների երկխոսության դուռը փակված չէ, 3 խմբակցությունների ղեկավարներն ուժ կգտնեն իրավիճակը ճիշտ հասկանալու, վերադարձ հնին չի լինելու»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին