Կարևոր իրադարձություններ

Հանրահավաքի դուրս եկած գյումրեցիների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում է

02 Հոկտեմբեր, 2018 23:22
Հանրահավաքի դուրս եկած գյումրեցիների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում է

Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում նույնպես հանրահավաք է տեղի ունենում՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի։ Իսկ մինչ այդ, սկսել էին ավտոերթ, փակել Սայաթ-Նովա կենտրոնական փողոցը։ Բավական մեծ թվով մարդիկ, հատկապես ակտիվ երիտասարդներ՝ չնայած խոնավ, տհաճ եղանակին դուրս են ելել իրենց վրդովմունք արտահայտելու։

Ինչպես գրում է aravot.am-ը Նրանցից թիվը գնալով ավելանում է, շատերը ուղիղ եթեր են մտել ֆեյսբուքով՝ մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը ու ոտքի կանգնելու անհրաժեշտությունը։ «Խառը վիճակ, Գյումրի․ սպասում ենք զարգացումների»,-գրել էր նրանցից մեկը։ Հնչեցին ելույթներ, ՀՀԿ-ին «երջանկահիշատակ» անվանեցին, քննադատեցին նաև ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, հայտարարեցին, որ Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու։ Նրանք հրապարակից մերթընդմերթ ուղիղ եթերով հետևում են մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին, իսկ քիչ առաջ ունկնդրում Շառլ Ազնավուրի երգերը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին