Կարևոր իրադարձություններ

Ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան դեկտեմբերի 15-ն է. վարչապետը դեռ բանակցում է

02 Հոկտեմբեր, 2018 23:15
Ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան դեկտեմբերի 15-ն է. վարչապետը դեռ բանակցում է

 Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մտավ խորհրդարան՝ ԱԺ նախագահի եւ պատգամավորների հետ բանակցելու:

«Ես հիմա կփորձեմ մեր գործընկերների տեսակետը իմանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակը:  Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք եւ արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Ես հրաժարական կտամ, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ մարդկանց չգրգռելու համար: Ես հրաժարական տված լինեմ, իսկ նրանք թեկնածու առաջադրեն, պարզապես կբորբոքեն մարդկանց: Հույս ունեմ, որ մեր գործընկերներն այս իրավիճակը ճիշտ կգնահատեն»,- ասաց Փաշինյանը:

Լրագրողների հրացին՝ հնարավո՞ր է, որ ուժերի հետ համաձայնագիր կնքվի, վարչապետն ասաց. «Վատ չի լինի, որ նաեւ համաձայնագիր ստորագրենք»:

Լրագրողի հարցին՝ կրկին ուժի մե՞ջ է դեկտեմբերի 15-ին ընտրությունների գնալը, վարչապետը նշեց, որ հնարավոր է ավելի շուտ լինի, բայց դա բանակցությունների արդյունքում պարզ կդառնա: «Ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան դեկտեմբերի 15-ն է»:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում են խորհրդարանական ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկումներ են ընթանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին