Կարևոր իրադարձություններ

Վանաձորում նույնպես հանրահավաք է ընթանում (լուսանկարներ)

02 Հոկտեմբեր, 2018 22:39
Վանաձորում նույնպես հանրահավաք է ընթանում (լուսանկարներ)

 Վանաձորի Հայքի հրապարակում արդեն մի քանի ժամ է հանրահավաք է ընթանում: Հարյուրավոր լոռեցիներ Հայքի հրապարակից քայլերթով շարժվել են Տիգրան Մեծի պողոտայով, այնուհետ կրկին հավաքվել Հայքի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում են նաեւ Վանաձոր համայքնի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամները, կուսակցության ներկայացուցիչներ:

 Ինչպես գրում է Հայկական Ժամանակ-ը ուցարարները վանկարկում են «ՀՀԿ, հեռացի՛ր», «ԲՀԿ, հեռացի՛ր»:Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան, քաղաքում նկատվում են մեքենաների կուտակումներ, իսկ ցուցարարների թիվը գնալով աճում է:

 

Նշենք նաեւ, որ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին