Կարևոր իրադարձություններ

Վարչապետը գնում է բանակցելու

02 Հոկտեմբեր, 2018 22:17
Վարչապետը գնում է բանակցելու

Վարչապետը նախքան  ԱԺ շենք՝ բանակցելու գնալը ասաց.

«Նախարարների հրամանները հաստատելուց հետո, ես հրաժարական կտամ: Իմ հրաժարականի 7-րդ օրը ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ապա պետք է անցնի եւս 7 օր, եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ, իսկ եթե չընտրեց, ուրեմն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպեսզի տպավորություն չլինի, թե ես կառչած եմ վարչապետի աթոռից, իմ հրաժարականից հետո եթե ժողովուրդը ուզի, մենք թույլ չենք տա նոր վարչապետի նշանակումը միաիսն: Այնուհետ ձեր վստահության քվեով ես կկարողանամ ընտրվել:

Ի՞նչ ենք անում հիմա՝ այն, ինչ կիսատ թողեցինք այս տարվա ապրիլի 16-ին: Գիտեք, ես որպես ԱԺ պատգամավոր ուզում էի գնալ իմ աշխատանքի վայրը՝ Ազգային ժողով: Հիմա ես, որպես վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել ԱԺ-ի տրածք: Հիմա ես կգնամ Դեմիրճյան փողոցով, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան՝ ոչ մի մեքենա, թուփ, ծառ, տերեւ, ոչ մի պատգամավոր չի վնասվի: Ես կգնամ, մուտք կգործեմ Ազգային ժողովի տարածք, որպեսզի բանակցեմ նաեւ այնտեղ գտնվող պատգամավորների եւ քաղաքական ուժերի հետ՝ ստեղծված քաղաքական իրավիճակը հարթելու շուրջ: եվ մենք դա կանենք սիրո եւ համերաշխության մթնոլորտում»,-ասց վարչապետն ու ուղեւորվեց ԱԺ::

 

Լրահոս

Դիտել ավելին