Կարևոր իրադարձություններ

Կա 4 ամիս ժամանակ, մինչեւ այս "գիշերային օրենքը" ուժի մեջ կմտնի. Վահե Գրիգորյան

02 Հոկտեմբեր, 2018 21:28
Հեղինակ՝ Վահե Գրիգորյան
Կա 4 ամիս ժամանակ, մինչեւ այս

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ 

Նոր "ընդունված" օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:

Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն՝ հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով:

Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:

Սահմանադրական դատարանի՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից (սա ֆանտաստիկայի ոլորտից է) հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:

Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս "գիշերային օրենքը" ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում:

Այսինքն, սրա ընունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը՝ բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել Հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:

Եւ ուրեմն ծայրահեղ զուսպ եւ կազմակերպված պետք է լինել:

 

Լրահոս

Դիտել ավելին