Կարևոր իրադարձություններ

Մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից

02 Հոկտեմբեր, 2018 20:51
Մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից

Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շարունակվում է մարդկանց հոսքը: Հարյուրավոր մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից:

Բաղրամյան է ժամանել նաև ՀՀ ոստիկանպետ Վալերի Օսիպյանը, ով իրավիճակը որակեց որպես խաղաղ հավաք, ժամանել է  Տիգրան Ավինյանն ու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան դիմավորել են բուռն վանկարկումներով ու ողջույնի ծափերով: 

Ազգային ժողովի շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից ավտոմեքենաներով փակված է, փակված է նաև Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ: Ցուցարարների մի խումբ վանկարկում է «ՀՀԿ, սիկտիր»:

 

Լրահոս

Դիտել ավելին