Կարևոր իրադարձություններ

« Ո՞վ է ասել, որ մենք քաղաքացիների պահանջին դեմ ենք». Էդուարդ Շարմազանով

02 Հոկտեմբեր, 2018 20:47
« Ո՞վ է ասել, որ մենք քաղաքացիների պահանջին դեմ ենք». Էդուարդ Շարմազանով

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց և նաև վարչապետը հայտարարեց, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների։ Բայց այն, ինչ այսօր է տեղի ունենում, ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից» ։

 Նրա խոսքով  ԱԺ-ն, անկախ մարմին է, և ըստ Սահմանադրության՝ ԱԺ պատգամավորներն ազատ են քվեարկել իրենց խղճի համաձայն. «Ի՞նչ է սա նշանակում»։

Ինչ վերաբերում է քաղաքացիների փողոց դուրս գալուն, ապա ԱԺ փոխնախագահը հետևյալն ասաց. «Բայց քաղաքացիներն ինչո՞ւ են փողոց դուրս եկել, ո՞վ է ասել, որ քաղաքացիների պահանջին դեմ ենք, սա այլ բան է»։

Շարմազանովն ասաց, որ մի քանի ժամից պետք է մեկնի գործուղման. «Չգիտեմ՝ ոնց պետք է մեկնեմ։ Եթե չկարողանամ գնալ, ուրեմն՝ ՀՀ-ն համապատասխան վեհաժողովում ելույթներ չի ունենա, շահը կվտանգվի»։

Իրավիճակը սրողն, ըստ նրա՝ ԱԺ-ն չէր։

 

Լրահոս

Դիտել ավելին